Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանը վերընտրվեց իշխող կուսակցության նախագահ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերընտրվել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ։

Թուրքիայի իշխող կուսակցության համագումարը տեղի է ունեցել կիրակի օրը Անկարայում։ Այդ համագումարի ժամանակ էլ կայացել են կուսակցության նախագահի ընտրությունները։ Էրդողանը միակ թեկնածուն էր։

Էրդողանը կուսակցության ղեկավար է ընտրվում արդեն երրորդ անգամ։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը համարվում է իսլամական, ստեղծվել է 2001 թվականին եւ արդեն հաջորդ տարի հաղթել է խորհրդարանական ընտրություններում։

Փորձագետները համարում են, որ 2014 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններին իշխող կուսակցությունը Էրդողանին կառաջադրի որպես նախագահի թեկնածու։

Գործող նախագահ Աբդուլա Գյուլը Էրդողանի մտերիմ ընկերն է եւ կուսակցության համահիմնադիրը։

Սահմանադրական փոփոխություններից հետո, 2014-ին Թուրքիայի նախագահին ընտրելու է երկրի բնակչությունը, այլ ոչ թե խորհրդարանը, ինչպես մինչ այժմ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG