Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. «Կաքավաբերդի որսագողը ձերբակալված է»


Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ ձերբակալել է Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում տեղի ունեցած որսագողության մեղավորին:

Այդ անձը կամ որսագողը, Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Գառնի գյուղի 29-ամյա բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է, ով, ըստ նույն հաղորդագրության, խոստովանել է, որ շուրջ մեկ տարի զբաղվում է արգելված որսով եւ որսամսի վաճառքով: Նրա կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան եւ կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ եւ այլն:

Օրեր առաջ արգելոցում բնապահպանների կողմից հայտնաբերվել էին Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի եւ բեզոարյան այծի մարմինների հատվածներ, ինչը սուր արձագանք առաջացրեց հասարակությունում:

«Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքներն անհապաղ սկսվեցին եւ առաջին իսկ օրվանից Ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG