Մատչելիության հղումներ

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են


Այսօր առավոտյան, տեղական ժամանակով ժամը 8-ին Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Թբիլիսիի շատ ընտրատեղամասերում արդեն իսկ գոյացել են ընտրողների հերթեր:

Ընտրություններին ակտիվորեն մասնակցելու կոչով նախօրեին Վրաստանի քաղաքացիներին դիմել են նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը, քաղաքական շատ ուժեր:

Քվեարկությունը ավարտվելու է ժամը 20-ին, եւ արդեն հաջորդ օրը սպասվում է, որ հայտնի կդառնան ընտրությունների նախնական արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG