Մատչելիության հղումներ

Նալբանդյանի հանդիպումները Նյու Յորքում


ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպման ժամանակ քննարկվել են հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն եւ հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի է որակել: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի եւ կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ եւ միահամուռ դատապարտող արձագանքը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման հիմնական հարցերն էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ Դուբլինում կայանալիք՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները:

Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի, Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի, ինպես նաեւ ինչպես նաեւ Մեքսիկայի, Կուբայի եւ Գվատեմալայի արտգործնախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG