Մատչելիության հղումներ

logo-print
Apple ընկերության iOS օպերացիոն համակարգի վերջին թարմացման արդյունքում առաջին սերնդի iPhone-ից սկսած նախընտրանքով տեղակայված Google Maps քարտեզները փոխարինվել են հենց Applе-ի ստեղծած նոր քարտեզային համակարգով։

Ամբողջ անցած շաբաթվա ընթացքում iPhone-ների օգտագործողները բողոքում էին, որ քարտեզի ուղենշման համակարգը գոյություն չունեցող ճանապարհներ է ցույց տալիս վարորդներին, իսկ հանրահայտ բազմաթիվ շինություններ եւ հուշարձաններ քարտեզում տեղակայվել են իրենց գտնվելու վայրից տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր մետրեր հեռու։

Ուրբաթ օրը Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը ընկերության կայքէջում հրապարակված նամակում ներողություն է խնդրել հաճախորդներից։

«Մենք ցավում ենք այն անհարմարությունների համար, որ սա պատճառել է մեր հաճախորդներին եւ ամեն ինչ անում ենք քարտեզները բարելավելու համար», - նշել է Քուքը։

Ուշագրավ է, որ Apple ընկերության ղեկավարը iOS-ի նոր քարտեզներն արդեն իսկ տեղադրած շուրջ 100 միլիոն օգտագործողներին կոչ է արել առայժմ օգտվել իր գլխավոր հակառակորդի՝ Google-ի, ինչպես նաեւ Microsoft, MapQuest, Waze կամ Nokia ընկերությունների քարտեզներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG