Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես մաքսատուրք չգանձել


Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ`կառավարության ղեկավարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք եւ մեքենան Հայաստանում շահագործելու հնարավորություն ընձեռել առանց տուրքի եւ տուգանքի:

Այս որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Հայաստան ժամանած սիրիահայերը ներկայումս Սիրիա վերադառնալ չեն կարող, եւ քանի որ նրանք Հայաստան մշտական բնակության չեն վերադարձել, նրանց անձնական օգտագործման գույքն, այդ թվում ավտոմեքենան չի կարող մաքսազերծվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված արտոնությամբ: Բացի այդ, մաքսատուրքի վճարումը կամ յուրաքանչյուր անգամ ավտոմեքենաների գտնվելու ժամկետի երկարաձգումն արդեն նյութական դժվարություններ ունեցող սիրիահայերի համար խնդրահարույց է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG