Մատչելիության հղումներ

logo-print

1 եւ 35 ընտրատարածքներում ընտրությունները՝ դեկտեմբերի 2-ին


Ավան համայնքը եւ Նոր Նորք համայնքի որոշ թաղամասեր ընդգրկող թիվ 1, ինչպես նաեւ Շիրակի մարզի կենտրոնական մասը ընդգրկող թիվ 35 ընտրատարածքներում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով նոր ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին:

Այսօր իր արտահերթ նիստում նման որոշում կայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Թիվ 1 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ողբերգական հետեւանքներ ունեցած միջադեպից հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից։

Թիվ 35 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում ընտրվեց Գյումրիի քաղաքապետ եւ այդ պաշտոնը ստանձնելու համար հարկադրված էր հրաժարվել պատգամավորական մանդատից։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG