Մատչելիության հղումներ

Ռոստովի ֆիլհարմոնիկին ստիպել են հրաժարվել «Ջիզուս Քրայսթ Սյուփրսթար» մյուզիքլից


Ռոստովի ֆիլհարմոնիկ թատրոնը հարկադրված է եղել հրաժարվել Էնդրյու Լլոյդ Վեբերի հանրահայտ «Ջիզըս Քրայսթ Սյուփրսթար» մյուզիքլի բեմադրությունից, քանի որ ռուս ուղղափառ հավատացյալները բողոքել են, ասելով, որ նշանավոր ռոք-օպերան Քրիստոսի «սխալ» պատկեր է ներկայացնում։

Թատրոնը նախատեսում էր ռոք-օպերան խաղացանկ մտցնել հաջորդ ամիս։

BBC-ի փոխանցմամբ, Հավատացյալներ դիմում-բողոք են ներկայացրել Ռոստովի դատախազություն, որում նշել են, որ մյուզիքլի բեմականացումը խախտում է հավատացյալների իրավունքները, «խեղաթյուրում» է Քրիստոսի պատկերը եւ պահանջել են մինչեւ բեմելը այն ներկայացնել Ռուս Ուղղափառ եկեղեցուն՝ հավանություն ստանալու համար։

Անդրյու Վեբերի հռչակավոր մյուզիքլը առաջին անգամ բեմադրվել է Բրոդվեյում՝ 1971 թվականին, որից հետո այն բեմադրվել է աշխարհի տարբեր ծայրերում։ Թողարկվել են մյուզիքլի հեռուստատեսային տարբերակներ։ Ռուսաստանյան թատրոններում ռոք օպերան բեմադրվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG