Մատչելիության հղումներ

Սիրիայում կրկին հայ է զոհվել


Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով կրկին հայ է զոհվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը, սպանվածը Վարդան Մութաֆյանն է: Նա բնակվում էր Դեր Զորում, սակայն այնտեղի վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել էր Հալեպ` փորձելով ավելի ապահով վայրում ապրել:

XS
SM
MD
LG