Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նոր կառավարությունը առաջին նիստը անցկացրեց


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ղարաբաղի նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սահակյանը, մասնավորապես, ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:

Նրա խոսքերով` պետության առջեւ ծառացած խնդիրները բարդ են, բայց եւ միանգամայն լուծելի:

Բակո Սահակյանը հայտարարել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG