Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի մագնատը մեղադրվում է խուլիգանության մեջ


Ռուսաստանցի միլիարդատեր մագնատ եւ Կրեմլի քննադատի համարում ունեցող Ալեքսանդր Լեբեդեւը մեղադրվում է հեռուստատեսային թոք շոուի ժամանակ մեկ այլ գործարարի վրա հարձակվելու եւ խուլիգանություն կատարելու համար:

Եթե հաստատվի Լեբեդեւի մեղքը, ապա նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Ըստ նախաքննության մարմինների, սեպտեմբերի 16-ին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Լեբեդեւը մարմնական վնասված է պատճառել գործարար Սերգեյ Պոլոնսկուն` հարվածելով նրա գլխին:

Այդ տեսանյութը տարածվել է նաեւ YouTube-ում:

Պոլոնսկին այդ կապակցությամբ հայց է ներկայացրել Լեբեդեւի դեմ լոնդոնյան դատարանում` պահանջելով, որ նա ներողություն խնդրի ու փոխհատուցի պատճառած վնասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG