Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ Ազգային գրադարանի հիմնանորոգման չարաշահումների առթիվ


Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ազգային գրադարանի վերանորոգման ընթացքում կատարված չարաշահումների կապակցությամբ: Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի պատերը վերանորոգումից հետո սկսել են ճաքել, ծեփերը` թափվել, փայտյա անորակ պատուհանները ուռչել են եւ ձեւախեղվել, զուգարանները կիսաքանդ են, սենյակների դռները` հին ու ջարդված, հոսանքի լարերը` օդում կախված: Պետական բյուջեից 700 միլիոն դրամ ծախսելուց հետո շենքը կիսավեր վիճակում է հանձնվել:

XS
SM
MD
LG