Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Երեւան կժամանի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն


Սեպտեմբերի 27-ին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` «վերահաստատելու, որ Հայաստանը Եվրամիության կարեւոր գործընկերն է, գնահատելու Եվրոպական միության հետ հարաբերությունները է՛լ ավելի ամրապնդելու Հայաստանի ջանքերը, Արեւելյան գործընկերությունում ակտիվ ներգրավվածությունը, խրախուսելու հետագա բարեփոխումները երկրում եւ ստորագրելու ֆինանսավորման երկու համաձայնագիր»։ Այդ մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում։

Այցի շրջանակներում նախատեսված են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի նախագահի եւ վարչապետի, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի, ընդդիմության ներկայացուցիչների հետ, ելույթը «Ժողովրդավարական կառավարման մեջ քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումը» խորագրով սեմինարին։

«Իր հանդիպումների ընթացքում հանձնակատար Ֆյուլեն կընդգծի Հայաստանի կողմից բարեփոխումների ուղին շարունակելու անհրաժեշտությունը, Եվրոպական միության ակտիվ աջակցությամբ` հիմնված այսպես կոչված «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վրա, ինչը նշանակում է ավելի շատ աջակցություն ավելի շատ բարեփոխումների եւ ավելի մեծ առաջընթացի համար։ Դա ընդգծելու նպատակով նա կստորագրի 43.1 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրերի ֆինանսավորումը` ԵՄ - Հայաստան ասոցիացման համաձայնագրի իրականացմանը պատրաստվելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG