Մատչելիության հղումներ

ՊՆ. Ղարաբաղում հակառակորդի գնդակից զինվոր է մահացել


Այսօր ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել եւ տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը (ծնված 1993 թվականին, 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ): Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում` Մարտակերտում:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG