Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Տերյանի մասին ֆիլմը` «Լավագույն նորարարություն»


Կադր «Վերջին ուղեւորությունը» ֆիլմից

Կադր «Վերջին ուղեւորությունը» ֆիլմից

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության նկարահանած «Վերջին ուղեւորությունը» տեսաֆիլմը` հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի մասին, հաղթող է ճանաչվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Լավագույնը` 2012 թվականի հուլիս-օգոստոսին» մրցույթի «Նորարարություն» կատեգորիայում։

Երկամսյա պարբերականությամբ անցկացվող մրցույթի հաղթողները հայտարարվել են անցած շաբաթավերջին Պրահայում` ռադիոկայանի խմբագրական ժողովի ժամանակ։

30-րոպեանոց ֆիլմը, ինչպես նշված է մրցույթի արդյունքների մասին հաղորդագրությունում, «վավերագրական դրամա է` փաստագրական նյութերի եւ պրոֆեսիոնալ դերասանների ներգրավմամբ դրամատիկական նկարահանումների անչափ հաջողված համադրություն»։ «Առաջին անգամն է, որ նման նախագծի փորձ է արվում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողների կողմից։ Վավերագրական ֆիլմը այժմ ցուցադրվելու է հայաստանյան դպրոցներում` մաս կազմելով կրթական համակարգին», - ասված է հաղորդագրությունում։

2012 թվականին նկարահանված «Վերջին ուղեւորությունը» տեսաֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը եւ Գայանե Դանիելյանը, ռեժիսորները` Լեւոն Գրիգորյանը եւ Հայկ Մարգարյանը, ֆիլմում նկարահանվել են Արտաշես Մխիթարյանը եւ Նարինե Գրիգորյանը։

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը երաշխավորել է տեսաֆիլմը ավագ դպրոցում որպես ուսումնաօժանդակ նյութ օգտագործելու համար։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG