Մատչելիության հղումներ

Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ վարժանքներ են սկսել


Ադրբեջանական, վրացական եւ թուրքական զինված ուժերը երկուշաբթի օրվանից սկսել են վարժանքներ` ուղղված էներգետիկ խողովակաշարերի անվտանգության բարձրացմանը:

Անկարայի մոտակայքում մեկնարկած վարժանքները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 28-ը:

Մայիսին Ադրբեջանից բնական գազի մատակարարումը դեպի Թուրքիա Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարով դադարեցվեց Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո, ինչի հետեւանքով վնասվել էր գազատարը:

Հունիսին Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրեցին համաձայնագիր` կառուցելու համար 7 միլիարդ դոլար արժողությամբ տրանսանատոլիական բնական գազի խողովակաշար, որով ադրբեջանական բնական գազը կտեղափոխվի եվրոպական շուկաներ` չանցնելով Ռուսաստանով եւ Իրանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG