Մատչելիության հղումներ

logo-print

Բարսելոնայում Վրաստանի հյուպատոսը հրաժարական տվեց


Բարսելոնայում Վրաստանի հյուպատոս Պաատա Պապուաշվիլին թողնում է պաշտոնը լրատվամիջոցներում տարածված` վրացական բանտում կալանավորների նկատմամբ բռնությունները պատկերող կադրերի կապակցությամբ։

«Ցանկանում եմ իմ ցավը հայտնել ազատազրկվածների զանգվածային խոշտանգումների փաստերի առնչությամբ եւ կիսել Վրաստանի բնակչության վրդովմունքը` կապված այդ իրադարձությունների հետ։ Ի նշան բռնության դեմ բողոքի եւ տուժողների հետ համերաշխության` ես լքում եմ իմ զբաղեցրած պաշտոնը», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է դիվանագետի հայտարարությունում։

«Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին օրեր առաջ վրաց դիվանագետներին կոչ էր արել ի նշան բողոքի լքել պաշտոնները եւ միանալ իրենց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG