Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Թուրքիայից զրահամեքենաներ է ձեռք բերում


Օրերս Թուրքիայից Ադրբեջան է բերվել «Կոբրա» զրահամեքենաների հերթական խմբաքանակը։ Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր զինվորական աղբյուրները։

Ըստ աղբյուրի` նոր զրահամեքենաները, որոնց քանակը չի նշվում, ձեռք են բերվել 2010 թվականին կնքված համաձայնագրից դուրս։

Թուրքական «Օթոքար» ընկերության հետ ստորագրված հիշյալ համաձայնագրով Ադրբեջանը 20.7 միլիոն դոլարով ձեռք էր բերել 123 միավոր ռազմական տրանսպորտային միջոց` 35 «Կոբրա» զրահամեքենա, ZPT տեսակի 37 հետեւակի մարտական մեքենա եւ 51 «Լենդ Ռովեր Դիֆենդեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG