Մատչելիության հղումներ

logo-print

Բելառուսում նոր խորհրդարան ընտրվեց


Երեկ Բելառուսում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդդիմության եւ ոչ մի թեկնածու հաղթանակ չի տարել:

Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 74 տոկոսը, եւ 110-տեղանոց խորհրդարանի 109 տեղերը բաժին են հասել իշխանական ուժերի ներկայացուցիչներին, մեկ տեղի համար կլինեն նոր ընտրություններ:

ԿԸՀ-ն ընտրությունները կայացած հայտարարեց քվեարկության ավարտից դեռ 6 ժամ առաջ:

Բելառուսի ընդդիմադիր ուժերը չեն ճանաչել ընտրությունների արդյունքները եւ կոչ են արել միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG