Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է Քրիստոնեական միասնության պապական խորհրդի նախագահը


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրավերով, շաբաթ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Քրիստոնեական միասնության պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` մեկշաբաթյա այցելության ընթացքում կարդինալ Կոխը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Պապական խորհրդի նախագահը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ Մատենադարան, կլինի տարբեր սրբավայրերում, դասախոսություններով հանդես կգա Երեւանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետում եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG