Մատչելիության հղումներ

Քոչարյանը Մոսկվայում է, Ծառուկյանն էլ «անհետաձգելի գործեր» ունի


Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան
Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակները պարզաբանել են, թե ինչու վերջիններս չեն մասնակցել Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած տոնական ընդունելությանը:

Ընդունելությանը, հիշեցնենք, ելույթ էր ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ պաշտոնաթող նախագահը Մոսկվայում է եւ մասնակցում է «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին:

Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասել է, որ Գագիկ Ծառուկյանը «չափազանց կարեւոր, չափազանց անհետաձգելի եւ չափազանց անսպասելի» գործեր է ունեցել: Ուրիխանյանը այլ մանրամասներ չի հայտնել:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG