Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում 330 զինվորականներ ազատազրկման են դատապարտվել


Թուրքական դատարանը ուրբաթ օրը 330 զինվորականների ազատազրկման է դատապարտել՝ 2003 թվականին վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը տապալելու փորձի համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանը երեք նախկին գեներալների ցմահ ազատազրկման է դատապարտել: Ավելի քան 320 այլ պաշտոնաթող կամ դեռեւս ծառայող սպաներ դատապարտվել են մինչեւ 18 տարի ազատազրկման: 34-ը անմեղ են ճանաչվել:

Ըստ մեղադրանքի, զինվորականները ծրագրել էին Ստամբուլում մզկիթ պայթեցնել եւ Հունաստանի հետ կոնֆլիկտ ստեղծել՝ ճանապարհ հարթելու զինվորական հեղաշրջման համար: Մեղադրյալները հերքում են սա՝ պնդելով, որ դա ռազմական ուսումնավարժանքի ծրագիր է եղել:

1960 - 1980 թվականներն Թուրքիայում երեք ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG