Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդը


Այսօր առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

«Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգեւորականի անժամանակ եւ անակնկալ վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր ժողովրդի զավակների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւ Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասն առ Աստված աղոթքով բարեհիշատակ Սրբազան Հոր հոգու խաղաղության եւ հանգստության համար` սգում են Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG