«Հարսնաքար»-ի տանիքն այրվել է
Սեպտեմբերի 21-ին ժամը 16:50 րոպեին հրդեհ է բռնկվել Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում: Այրվել է մոտ 300 քմ տարածք: Դեպքի վայրում աշխատել է հրշեջ ծառայության 8 մարտական հաշվարկ: Ահազանգից 50 րոպե անց հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է խորովածանոցից եւ դիտավորություն չկա: