Մատչելիության հղումներ

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը հրապարակել է ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է. - «Հայաստանը թեւակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ ամուր ու տեւական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը եւ լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի»:

«Ժողովրդավարությունը, բարեկեցությունը եւ խաղաղությունը Ձեր երկրում խորացնելու մեր աշխատանքներից զատ՝ մեր համագործակցությունը ներառում է նաեւ համատեղ ջանքեր ընդդեմ համընդհանուր մարտահրավերների, եւ մենք խորապես արժեվորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին Աֆղանստանում ու Կոսովոյում, որտեղ քաջարի հայ զինվորները ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ ամերիկյան ուժերի հետ միասին», - նշում է Օբաման` եզրափակելով. - «Ամերիկան նաեւ մեծապես հարստացել է հայկական ծագում ունեցող ամերիկյան քաղաքացիների ներդրումների շնորհիվ եւ այսօր՝ այս տոնի առիթով, մենք միասին նշում ենք նաեւ մեր ժողովուրդների միջեւ եղած երկարամյա բարեկամական կապերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG