Մատչելիության հղումներ

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շեշտել է, թե «Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով»:

«Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ եւ նշանավորվում են ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների միջեւ բարեկամությամբ: Ես ցանկանում եմ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելությունը` ուղղված մեր երկու երկրների միջեւ առանց բացառության բոլոր բնագավառներում հագեցած եւ վստահելի հարաբերությունների կառուցմանը», - գրել է Օլանդը` շարունակելով. - «Օգտվում եմ նաեւ այս առիթից` ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարեւորությունն է տալիս դրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG