Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առիթով


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական եւ տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզներում:
Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, գրել է Ռուսաստանի նախագահը: - «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջեւ ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել ԱՊՀ եւ ՀԱՊԿ ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG