Մատչելիության հղումներ

Ծառուկյանը կոչ է անում քվեարկել խղճի թելադրանքով


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձով է հանդես եկելսեպտեմբերի 23-ին երկրի մի շարք համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների կապակցությամբ` ընտրողներին կոչ անելով քվեարկել բացառապես խղճի եւ համոզմունքների թելադրանքով։

«Միայն այդ դեպքում դուք կունենաք պահաջելու իրավունք», - ընդգծում է Ծառուկյանը իր ուղերձում, որը տրամադրել են ԲՀԿ-ի առաջնորդի մամուլի գրասենյակից։

«Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարեւոր են, որքան համապետական ընտրությունները», - նշում է Գագիկ Ծառուկյանը` հավելելով. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամ պաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց»։

«Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբ կարող ենք մեր համայնքից սկսել արդար եւ ուժեղ Հայաստանի կառուցումը», - ասված է ԲՀԿ-ի առաջնորդի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG