Մատչելիության հղումներ

Հայ եկեղեցին դատապարտում է սկանդալային ֆիլմը


Հայ Առաքելական եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսեւորումների ու բռնարարքների, որոնց հետեւանքով եղան մարդկային զոհեր: Այդ մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի սեպտեմբերի 19-ի նիստում ընդունված հայտարարությունում։

«Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երեւույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության եւ խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` հայտարարել է Միջեկեղեցական-աստվածաբանական խորհուրդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG