Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը Անկախության տոնի առթիվ պետական պարգեւներ է շնորհել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, ինչպես նաեւ շնորհվել են պատվավոր եւ զինվորական բարձրագույն կոչումներ:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ հանձնել է պարգեւները, շնորհավորել եւ մաղթել հաջողություններ:

«Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ: Պետական բարձր պարգեւների եւ կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարեւոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, եւ թե՛ մեր ողջ հասարակությանը: Սիրելի՛ պարգեւատրվածներ, դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, եւ հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG