Մատչելիության հղումներ

Սարգիս Հովսեփյանը ավարտեց ֆուտբոլային կարիերան


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, փորձառու պաշտպան Սարգիս Հովսեփյանն այսօր հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան։

«Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիրվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում», եւ Հայաստանի հավաքականում, ինչպես նաեւ մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով եւ արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս», - «Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքէջին ասել է 40-ամյա ֆուտբոլիստը։

Սարգիս Հովսեփյանը ուղիղ 20 տարի է Հայաստանի ազգային ընտրանու կազմում է, անցկացրած 128 խաղերով նա հավաքականի ռեկորդակիրն է։

«Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որի հետ շատ հաճելի էր աշխատելը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը հասավ առայժմ ամենամեծ բարձունքին», - ասել է Հովսեփյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG