Մատչելիության հղումներ

Ռուս - թուրքական խորհուրդը Ստամբուլում նիստ կգումարի


ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, առաջիկա շաբաթների ընթացքում Ստամբուլում նիստ է գումարելու Ռուս - թուրքական համագործակցության բարձր մակարդակի խորհուրդը, որի աշխատանքը ղեկավարում են Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը։

Այդ նիստին առնչվող հարցեր քննարկելու համար հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարներ Վլադիմիր Տիտովը եւ Ֆաթիհ Ջեյլանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում Հարավային Կովկասի իրավիճակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG