Մատչելիության հղումներ

Ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Արմեն Աշոտյանին է ներկայացրել Հայաստանի ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին եւ դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին:

«Ֆրանսիական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ», - կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է, մասնավորապես, Արմեն Աշոտյանը` կարծիք հայտնելով, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը։

«Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում, Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն», - նշել է նախարարը։

Նորանշանակ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը:

Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում Մունթուա Ժան Ժակը փոխարինել է Ժոել դը Մորզելեկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG