Մատչելիության հղումներ

Վրաց նախարարի հրաժարականը ընդունվեց


Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` վարչապետ Վանո Մերաբիշվիլին հավանության է արժանացրել պատիժների իրականացման եւ իրավական օգնության հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեի հրաժարականը:

Նախարարի հրաժարականը կապված է Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ կտտանքների կիրառման փաստերի հետ:

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով բանտային համակարգի բարեփոխումների իրականացումը հանձնարարվել է վարչապետին:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի: Անցկացվում է հետազոտություն երկրի քրեակատարողական հիմնարկներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG