Մատչելիության հղումներ

2009 թվականից ի վեր Հայաստանում սեպտեմբերի 19-ին նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:

Միջոցառումը Սիրահարների այգում նախաձեռնել էին մի քանի կազմակերպություններ:Քաղաքացիական հասարակության զարգացման եւ համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Պողոսյանը նշեց, որ իրենք եւ կամավորները այգու այցելուներին տեղեկացնում են, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը, ինչ աշխատանքներ են կատարվում, որպեսզի մեր երկրում էլ այն կայանա, եւ ինչ ձեռքբերումներ են արդեն գրանցվել:

«Միջոցառման ընթացքում տեղի ունեցան թեմատիկ ներկայացում, ֆորում, բանավեճեեր, հանրության համար իրավական անվճար խորհրդատվություն: Այսօր միջոցառումներ կազմակերպվել են նաեւ մարզերում», - հավելեց նա:

Երիտասարդները այգում տեղադրել էին ցուցատախտակ, որտեղ բոլոր ցանկացողները գրում էին, թե ինչու են իրենց համարում քաղաքացիական հասարակության մաս: Երիտասարդներից մեկը գրել էր, որ ինքը օրինավոր քաղաքացի է, մյուսը` թե կամավորական աշխատանքներ է կատարում:

Կազմակերպիչներն ասում են, որ մարդիկ տարեցտարի ավելի իրազեկ են դառնում. եթե մի քանի տարի առաջ միջոցառման մասնակիցները քիչ էին, ապա վերջին երկու տարիներին նրանց թիվը անցնում է մի քանի հարյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG