Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը ՍԴ-ում վիճարկում է գույքի վրա արգելանք դնելու ՊԵԿ-ի լիազորությունը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հարկերի մասին» օրենքի 30.2 հոդվածի դրույթները, որոնք հարկատուների գույքի վրա արգելանք դնելու լիազորությամբ են օժտում կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին։

Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների եւ այլ հարկատուների կողմից չվճարված հարկերի չափը 500 հազար դրամ (շուրջ 1200 դոլար) կամ ավելի կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի արգելանք դնել հարկ վճարողի գույքի վրա։ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում, մինչդեռ, պարզ է դարձել, որ օրենսդրության տվյալ դրույթը հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին, համաձայն որի` «ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»։

«Սեփականությունից զրկել» դրույթը իր մեջ ներառում է նաեւ անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլեւ այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու եւ այն տնօրինելու հնարավորությունից: Այսինքն՝ առհասարակ անձի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով», - ասված է օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG