Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի զորավարժությունները ավարտվեցին


Սեպտեմբերի 15-ին Հայաստանի տարածքում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները այսօր ավարտվեցին։

Ըստ «Փոխգործակցություն - 2012» զորավարժությունների սցենարի, ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը ենթարկվելէր հարձակման պայմանական հակառակորդի կողմից, եւ կազմակերպության արագ արձագանքման ուժերը նախ կասեցրեցին հարձակումը, ապա պայմանական հակառակորդին դուրս մղեցին տվյալ երկրի սահմաններից։

Զորավարժություններին մասնակցում էին մոտ 2 հազար զինծառայողներ` հետեւակ, ռազմաօդային ուժեր, հրետանի, ներգրավված էր շուրջ 500 միավոր տեխնիկա։

Մասնակցում էին նաեւ միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները` ՀԱՊԿ-ի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց անցկացված զորավարժությունը։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG