Մատչելիության հղումներ

Օբաման հակադարձում է Ռոմնիին


«Յուրաքանչյուրը, ով նպատակ ունի դառնալ երկրի ղեկավար, պետք է աշխատի բոլորի, եւ ոչ թե մարդկանց կոնկրետ խմբի համար», - երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

ԱՄՆ-ի գործող նախագահը այսպիսով պատասխանել է առաջիկա նախագահական ընտրություններում իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի` ամիսներ առաջ նկարահանված եւ օրերս համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութում արած հայտարարությանը, թե, մասնավորապես, ընտրողների 47 տոկոսը ամեն դեպքում քվեարկելու է Օբամայի օգտին, եւ այդ մարդկանց մասին հոգ տանելը իր խնդիրը չէ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG