Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հերթական հանդիպումը


Ստամբուլում երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ` Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Սայեդ Ջալիլիի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջեւ։

Ի տարբերություն Մոսկվայում տեղի ունեցած նմանատիպ խորհրդակցության` այս հանդիպումը բանակցային առումով որակվել է որպես «օգտակար եւ կառուցողական»։

Այնուհանդերձ, Էշթոնը ծրագրում է հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրների եւ Գերմանիայի արտգործնախարարներին` քննարկելու բանակցային փակուղուց դուրս գալու հնարավորությունները։

Միջազգային հանրությունը Իրանին կասկածում է միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ, ինչը պաշտոնական Թեհրանը հերքում է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG