Մատչելիության հղումներ

Բաքուն բողոքի նոտա է հղել Մոսկվային


Բաքվում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան ընդունել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը` բողոք հայտնելով անցած ուրբաթ օրը Ռուս - հայկական համագործակցության կազմակերպության կողմից Մոսկվայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների կապակցությամբ։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ավարտին Ռուսաստանի դեսպանին է փոխանցվել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան։

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման կապակցությամբ սեպտեմբերի 14-ին Մոսկվայում հայ համայնքի անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, երկրի Պետական խորհրդի անդամ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արած հայտարարությունները, ըստ պաշտոնական Բաքվի, անպատասխանատու են, ազգային թշնամանք բորբոքող եւ ստվեր են նետում ռուս - ադրբեջանական բարեկամական հարաբերությունների վրա, հարված հասցնում Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում։

Հայ համայնքի մոսկովյան ակցիայի ժամանակ իր ելույթում Ժիրինովսկին, մասնավորապես, քննադատել է ՆԱՏՕ-ին եւ Արեւմուտքին, հայերին համախմբվելու կոչ արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG