Մատչելիության հղումներ

logo-print
«Հայաստանի թիվ 1 բնապահպանական խնդիրը ընդերքի օգտագործումն է», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Հայաստանում այսօր շահագործվում է 499 հանքավայր, որոնցից 20-25-ը մետաղի հանքավայրեր են: Դանիելյանի խոսքով, հանքավայրերը շահագործողներն արդեն հաշվի չեն առնում դրանց գտնվելու վայրը:

«Հանքավանն է դրված դրա տակ, Ջերմուկը: Սա է մեր հիմնական խնդիրը եւ մեր ունեցած պոչամբարների վիճակը: Պոչամբարները եւս կարելի է օգտագործել, բայց դա անել այնպես, որ ավելի չաղտոտել շրջակա միջավայրը», -ասաց Դանիելյանը:

«Հանքերը շահագործելուց առաջ չեն գնահատվում ռիսկերը, ուսումնասիրություններ չեն կատարվում», - ասում է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի կենսաքիմիայի բաժնի վարիչ Լիլիթ Սահակյանը եւ հավելում, որ Հայաստանում կան վայրեր, որոնք հարուստ են թունավոր տարրերով, իսկ հանքավայրերի շահագործման արդյունքում դրանք տարածվում են: Մեկ այլ շատ կարեւոր խնդիր է հանքավայրերում սնդիկի առկայությունը:

Հաջորդ հրատապ խնդիրը, ըստ Դանիելյանի, անտառների կենսաբազմազանության նկատմամբ պետության եւ հասարակության վերաբերմունքն է: Հայաստանը կենսաբազմազանության առումով բացառիկ տարածք է, պարզապես անհրաժեշտ է հասկանալ եւ պահպանել:

Դանիելյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ջրային ռեսուրսներին, Սեւանա լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու որոշմանն ու լճի տակն անցած տարածքները չմաքրելու խնդիրներին. - «Սեւանից այդ քանակությամբ ջուր բաց թողնելու բացատրությունը ինձ հասկանալի չէր: Ցավում եմ նաեւ, որ լճի մակարդակի բարձրացումից առաջ պատշաճ կերպով ափերը չմաքրվեցին, ինչն էլ հավելյալ խնդիրների պատճառ դարձավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG