Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնվում է


Վրաստան - Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վնասված հատվածներից, 2009թ.

Վրաստան - Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վնասված հատվածներից, 2009թ.

Կիրակի օրը Թբիլիսիում Խաչվերաց տոնի հետ մեկտեղ նշվել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնողական աշխատանքների մեկնարկը։

Վիրահայոց թեմի մամլո դիվանի հաղորդագրության համաձայն` իրականացվելու են եկեղեցու վերականգնման, ամրացման եւ մասնակի վերակառուցման աշխատանքներ:

Սուրբ Գեւորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին` Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Նաղաշ Հովնաթանյանի եւ Գեւորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին: Ժամանակը եւ ստորգետնյա ջրերը հրատապ են դարձրել հինավուրց տաճարի վերականգնման հարցը:

Վիրահայոց թեմի պատվերով երկու տարի առաջ մշակված վերականգնողական աշխատանքների նախագիծը, որը ստացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությունը եւ Վրաստանի իշխանությունների աջակցությունը, իրականացնում է Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամը:

Վերականգնման աշխատանքների պատճառով եկեղեցին ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG