Մատչելիության հղումներ

Կահիրեում Սիրիայի հարցով հերթական հանդիպումն է կայացել


Կահիրեում երեկ անցկացվել է Սիրիայի հակամարտության կարգավորմամբ զբաղվող «շփման խմբի» հանդիպումը: Խմբի կազմում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Իրանը, սակայն անհասկանալի պատճառներով հանդիպմանը չի ներկայացել եւ իր փոխարեն որեւէ մեկին չի ուղարկել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆայզալը:

Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Ամրն ասել է, որ խումբը որոշել է կրկին հանդիպել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրերին:

Փորձագետները, սակայն, կասկածում են, թե «շփման խումբը» կարող է հաջողություններ ունենալ` հաշվի առնելով պաշտոնական Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ տարաձայնությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG