Մատչելիության հղումներ

Չինաստանի ռազմանավերը հերթապահում են երեք կղզիների շուրջ


Արեւելաչինական ծովում գտնվող երեք կղզիների շուրջ չինական ռազմածովային ուժերի հերթապահությունը հաջողությամբ է ընթանում: Ըստ BBC-ի` ժամեր առաջ նման հայտարարություն է արել Չինաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:

Հերթապահություն իրականացվող ուժերի հրամանատար Սյաո Հուեյուն հավելել է, թե կղզիների շուրջ հերթապահության նպատակն է պաշտպանել Չինաստանի ազգային շահերը:

Անցած շաբաթ Ճապոնիայի կառավարությունը որոշում կայացրեց գնել այդ երեք կղզիները դրանց մասնավոր սեփականատիրոջից` Կիրուհարա ընտանիքից, ինչը անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց Չինաստանում, ուր այժմ էլ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները պաշտոնական Տոկիոյի այդ որոշման դեմ:

Պաշտոնական Պեկինը անմիջապես կղզիների մոտ ուղարկեց իր ռազմանավերը, որոնց թիվը այժմ հասել է վեցի:

Չինաստանում կղզիները անվանում են Ձյաոյուիտայ եւ համարում են իրենցը: Ճապոնիայում դրանք կոչում են Սենկակու:

Այս կղզիների շրջակայքը հարուստ է բնական պաշարներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG