Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆում հարցաքննվելու է հակամահմեդական ֆիլմի ենթադրյալ հեղինակը


Միացյալ Նահանգների դաշնային ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում կալիֆորնիաբնակ ռեժիսոր Նիկոլա Բասելեյ Նիկոլայի նկատմամբ, ով ենթադրաբար առնչվում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանմանն եւ տարածմանը:

Ուրբաթ երեկոյան, ըստ ոստիկանության պաշտոնական աղբյուրների, Նիկոլան բերման է ենթարկվել ոստիկանություն` հարցաքննվելու:

Նիկոլան 2012 թվականին մեղավոր էր ճանաչվել բանկային տվյալները կեղծելու համար եւ դատավճռով նրան արգելվել էր օգտվել համակարգչից կամ ինտերնետից:

Հետաքննությունը պետք է պարզի, թե արդյոք նա խախտել է դատավճիռը եւ առանցքային դերակատարություն է ունեցել «Մահմեդականների անմեղությունը» կինոնկարի նկարահանման եւ տարածման գործում:

Այս կինոնկարի դեմ բողոքի ցույցերից մեկի ժամանակ Բենգազիում սպանվել էին ԱՄՆ չորս քաղաքացիներ, այդ թվում` Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG