Մատչելիության հղումներ

Շվեդիայի հայ համայնքը ցույց է անցկացրել Հունգարիայի դեսպանատան մոտ


Ինչպես տեղեկացնում է Շվեդիայում հայկական ասոցիացիաների միությունը` տեղի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանության շենքի մոտ` դատապարտելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:

Ցուցարարների հետ հանդիպել է Շվեդիայում Հունգարիայի փոխդեսպանը: Ցուցարարները նրան հանձնվել են Հունգարիայի իշխանություններին հասցեագրված բողոքի նամակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG