Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Լիբիայի Բենգազի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Հեռագրում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Խորապես ցնցված եմ սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը եւ երեք ամերիկացիներ: Այս զազրելի հանցագործությունը հարված էր ոչ միայն ամերիկյան ժողովրդին եւ ամերիկյան կառավարությանը, այլեւ ողջ առաջադեմ մարդկությանը, ում համար արժեք են արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ իր բոլոր դրսեւորումներով»:

«Այս ծանր պահին ԱՄՆ-ի իշխանությունների եւ ժողովրդի հետ կիսում ենք ձեր վիշտը եւ աղոթում զոհերի ու նրանց հարազատների համար», - ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG