Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման հեռախոսազրույց է ունեցել Եմենի նախագահի հետ


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի հետ հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի մայրաքաղաք Սանայում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ։

Սպիտակ տան փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել ապահովել իր երկրի դիվանագետների անվտանգությունը, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել Հադիին անկարգություններին արագ դիմակայելու եւ հետաքննություն սկսելու համար։

Սանայում ամերիկյան դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման հետեւանքով 3 մարդ զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG