Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետներ․ Իրանի դեմ հարձակումը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի


ԱՄՆ-ի պաշտոնաթող բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչների եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետների հատուկ խումբը կազմել է զեկույց, որում ասվում է, թե Իրանի միջուկային ռումբի ստեղծումը կասեցնելու նպատակով այդ երկրի նկատմամբ ամերիկյան ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանում լայնածավալ պատերազմի։

«Ռազմական գործողությունը կարող է մոտ 4 տարով հետաձգել ռումբի ստեղծումը եւ ծանր հարված հասցնել այդ երկրին, սակայն Իրանն, ամենայն հավանականությամբ, հակահարված կտա», - ասված է զեկույցում։

Զեկույցում նաեւ նշվում է, որ դրսի ուժերի հարվածը կնպաստի Իրանի հանրության եւ վարչակարգի համերաշխության ամրապնդմանը։

«Ցամաքային պատերազմը կլինի ավելի ծանր, քան Իրաքում եւ Աֆղանստանում», - նշում են փորձագետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG