Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում գտնվող ամերիկացիներին


Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատունը իր պաշտոնական կայքում երեկ հաղորդագրություն է տեղադրել, որով, «հաշվի առնելով Եգիպտոսում եւ Լիբիայում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների վրա տեղի ունեցած հարձակումները, Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացնում է ողջ աշխարհում ԱՄՆ-ի քաղաքացիների հանդեպ հնարավոր ահաբեկչական գործողությունների շարունակվող սպառնալիքի մասին»։

«ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել զգոնության բարձր մակարդակ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել անվտանգության իրազեկության աստիճանը բարձրացնելու համար», - նշում է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը` շարունակելով. - «Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը որոշակի տեղեկատվություն չունի, որ հիշյալ իրադարձությունները կարող են ազդել Երեւանում անվտանգության վիճակի վրա: Այնուամենայնիվ, բոլոր ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է առաջիկայում հատուկ զգոնություն ցուցաբերեն իրենց անձնական անվտանգության առումով եւ տեղական իշխանություններին տեղեկացնեն բոլոր կասկածելի հանգամանքների մասին»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը այսօր տարածած հաղորդագրությունում ընդգծել է, որ աշխատում է բնականոն հունով։

«Եգիպտոսում եւ Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն եւ հետեւեն իրավիճակի զարգացումներին», - փոխանցում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը` վերստին նշելով, որ չունի որեւէ տեղեկություն, «որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG